Իրաքցի 25 զբոսաշրջիկներ են զոհվել Իրանի լեռներում ավտոբուսի վթարի հետեւանքով
International news25 մարդ Է զոհվել, եւս 16-ը վիրավորվել Իրանի հյուսիսի Էլբրուս լեռներում ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հունիսի 3-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառ Է դարձել մեքենայի արգելակման համակարգի անսարքությունը, ինչի հետեւանքով վարորդը կորցրել Է կառավարումը, եւ ավտոբուսը 650 մետր բարձրությունից ընկել Է գետը:
Փրկարարները փնտրում են եւս մեկ ուղեւորի մարմինը, որը կարող Էր քշվել գետի հոսանքով: Ըստ տարբեր տեղեկատվության՝ ավտոբուսում գտնվողները կամ ուխտավորներ Էին, կամ զբոսաշրջիկներ, որոնք ուղեւորվում են Կասպից ծովի առողջարաններից մեկը: