Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես ստանձնեց «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը
SportՄադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես ստանձնեց «արքայական» ակումբի մարզչի պաշտոնը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Բենիտեսը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները գրում էին, որ նա տարեկան կստանա 4 միլիոն եվրո աշխատավարձ: Բացի այդ, Բենիտեսը և «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել են նաև թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելու մասին: Բենիտեսը «Ռեալ»-ում ցանկանում է տեսել «Մանչեստեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային, արգենտինացի Սերխիո Ագուերոյին, ՊՍԺ-ից Մարկո Վերրատային:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր իտալացի Կառլո Անչելոտին, ով թիմից հեռացվեց ընթացիկ մրցաշրջանում ոչ մի գավաթ չնվաճելու պատճառով: