«Մետաքսի ճանապարհի» եւ ԵԱՏՄ-ի նախագծերի զուգակցումը համապատասխանում Է տարածաշրջանի երկրների շահերին. Պուտին
International news«Մետաքսի ճանապարհի» եւ Եվրասիական տնտեսական միության նախագծերի կապակցման աշխատանքը համապատասխանում Է տարածաշրջանի երկրների շահերին: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արւտաքին գործերի նախարարների հետ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք երկու մեծ նախագծերի՝ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության զուգակցման ուղղությամբ»,-ասել Է Պուտինը: Նրա խոսքով՝ այդ հարցը քանիցս քննարկվել Է ՇՀԿ-ի երկրների ղեկավարների հետ: «Կա այն բանի լիակատար վստահությունը, որ այդ համատեղ աշխատանքի իրագործումը լիովին համապատասխանում Է մեր փոխադարձ շահերին»,-նշել Է ՌԴ-ի ղեկավարը՝ դիմելով ՇՀԿ-ի երկրների ԱԳ նախարարներին:
Հաղթանակի հոբելյանի նախաշեմին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարություն են ստորագրել «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու նախագծի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: