Բրիտանական արքունիքը հերքել Է Եղիսաբեթ Երկրորդի հիվանդության մասին հաղորդագրությունները
International newsԲրիտանական արքունիքը հունիսի 3-ին հերքել Է երկրի միապետի՝ 89-ամյա Եղիսաբեթ Երկրորդի հիվանդության եւ հոսպիտալացման վերաբերյալ աշխարհի ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունները:
Բուքինհեմյան պալատի հայտարարության մեջ նշվում Է, որ նա իրոք եղել Է հիվանդանոցում, բայց դրա պատճառը պլանային բուժզննումն Էր: «Ես կարող եմ հաստատել, որ թագուհին այսօր առավոտյան ամենամյա բուժզննում Է անցել Լոնդոնի Էդուարդ Յոթերորդ թագավորի անվան հիվանդանոցում,- հայտարարել Է պալատի պաշտոնական ներկայացուցիչը:-Դա վաղօրոք պլանավորված այցելություն Էր: Թագուհին արդեն մեկնել Է հիվանդանոցից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: