«Թուրքական հոսք»-ի առաջին ճյուղի կառուցումը կսկսվի մինչև հունիսի վերջ
International newsՌուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Թուրքական հոսք»-ի առաջին ճյուղի կառուցումը կսկսվի մինչև հունիսի վերջ: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը, հունիսի 2-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ընդգծեÕ ¬ է, որ «Թուրքական հոսք» նախագծում կան ռիսկեր, սակայն ընդհանուր առմամբ ոլորտում բարեհաջող իրավիճակ է:
«Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է Սեւ ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարում: 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմ» եւ թուրքական խողովակաշարային Botash ընկերությունները գազատարի շինարարության գծով փոխհամաձայնության մասին հուշագիր էին ստորագրել: