Բենիտեսը շնչում է ֆուտբոլով ու «Ռեալով». Պերես
SportՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Ռաֆայել Բենիտեսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը վստահելու՝ ակումբի ղեկավարության որոշումը։
-«Ռեալում» պահանջները միշտ շատ բարձր են։ Նոր մարզիչը մեզ ավելի ուժեղ կդարձնի մեր երազած նպատակներին հասնելու ճանապարհին։ «Բենիտեսը» շնչում է ֆուտբոլով ու «Ռեալով»։ Ռաֆան աշխատում է կրքով ու ջանասիրությամբ։ Նա նվաճումների ու արժանիքների մեծ ցանկ ունի։ Բենիտեսը հայտնի է հանդիպումներին իր պատասխանատու պատրաստվածությամբ։ Նրա աշխատանքի հիմքը կազմում են յուրահատուկ մեթոդները։
Բենիտեսը մեր մարդն է։ Նա խաղացել է «Ռեալում» 13-20 տարեկանում, ապա մարզչական պարտականություններ է կատարել տարբեր մակարդակներում։ Հիմա նա ժամանել է ակումբ, որը միշտ ծարավի է հաղթանակների,-ասել է Պերեսը շնորհանդեսի արարողության ժամանակ։