Թուրքիայում քրդական կուսակցության մեքենայի վրա զինված հարձակում են գործել
International newsԹուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մրցավազքը մեջլիսում հայտնվելու համար սկսել է դուրս գալ քաղաքակիրթ պայքարի շրջանակներից: Բինգյոլի Սերփմեքայա գյուղից քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցող մեքենայի վրա անհայտ անձինք զինված ահարձակում են գործել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber. net-ը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ուսումնասիրությունների արդյունքում մեքենայի վարորդի անկենդան մարմինը հայտնաբերել են 50 մետր հեռավորության վրա գտնվող ժայռուտներում: Ներկայում ընթանում է հետաքննություն` պարզելու կատարվածի մանրամասները:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններինկմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավվածեն 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: