Տաջիկստանի նախագահի հետ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը կարեւորվել Է կազմակերպության ամրապնդումը
International news: Տաջիկստանը հանդես Է գալիս ՀԱՊԿ-ի ներուժն ամրապնդելու օգտին: Այդ մասին հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հունիսի 4-ին Դուշանբեում կայացած հանդիպմանը:
«Մեր կազմակերպությունը խաղաղության պահպանման կարեւորագույն գործոններից մեկն Է իր պատասխանատվության տարածաշրջանում: Այն կոչված Է անվտանգության արդյունավետ գոտի ստեղծել ընդհանուր տարածքում»,- ասել Է նախագահը:
Պետության ղեկավարը նաեւ ընդգծել Է, որ Տաջիկստանը «գերակա նշանակություն Է տալիս ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցությանը եւ հանդես Է գալիս նրա ներուժն ամրապնդելու օգտին»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դուշանբեում հունիսի 4-ին տեղի Է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Այդ կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: