Գանայում 100-ից ավելի մարդ Է զոհվել ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունից
International newsԳանայի մայրաքաղաք Աքրայում 100-ից ավելի մարդ Է զոհվել ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում Է My Joy online տեղական ռադիոկայանը: Տեղի բնակիչները քաղաքում սաստիկ անձրեւների առաջացրած հեղեղումներից փորձել Էին պատսպարվել ավտոլցակայանում:
Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ ներկայում 4-միլիոնանոց քաղաքի բնակիչների մեծ մասը մնում Է առանց Էլեկտրականության: Փրկարարները զոհվածների մարմինները դուրս են բերում ավտոլցակայանից:
Ողբերգության վայր Է ժամանել երկրի նախագահ Ջոն Դրամանի Մահաման:
Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: