Պորոշենկոն առաջարկել Է Էկա Զգուլաձեին նշանակել ՈՒկրաինայի ոստիկանապետ
International newsՊորոշենկոն հայտարարել Է, թե կցանկանար հանրապետության բարեփոխված ոստիկանության ղեկավար տեսնել այնպիսի մասնագետի, ինչպիսին Ուկրաինայի ներքին գործերի ներկայիս առաջին փոխնախարար Էկա Զգուլաձեն Է:
«Սկսվել Է այն օրենքների ընդունումը, որոնք կանոնակարգում են ներքին գործերի նախարարության բարեփոխումները: Դրանք ուժային գործառույթները հեռացնում են քաղաքականից, ստեղծում են մունիցիպալ պահազոր եւ նոր ոստիկանություն: Ես դրա ապագա ղեկավար եմ տեսնում այնպիսի մի մարդու, որպիսին Էկա Զգուլաձեն Է»,- հունիսի 4-ին ասել Է նախագահը Գերագույն ռադային հղած իր ամենամյա ուղերձում:
Եկատերինա Զգուլաձեն 2005 թվականին նշանակվել Է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար եւ այդ պաշտոնում աշխատել մինչեւ 2012 թվականը: Նա ակտիվ մասնակցություն Է ունեցել Միխեիլ Սահակաշվիլիի բարեփոխումների ժամանակ Վրաստանի ոստիկանության կրճատմանն ու վերակազմմանը: Զգուլաձեն պաշտոնաթող Է եղել 2012 թվականի ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո:
2014 թվականի դեկտեմբերի 13-ին Զգուլաձեն Պորոշենկոյի հրամանագրով ստացել Է Ուկրաինայի քաղաքացիություն, ինչից հետո զբաղեցրել Է ՈՒկրաինայի ՆԳ փոխնախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: