Ռուսաստանը ռազմական սպառնալիք չի ներկայացնում դաշինքի երկրներից ոչ մեկի համար. Ստոլտենբերգ
International newsՌուսաստանը ռազմական սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նորվեգական հեռարձակող կորպորացիային հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք մեծ անկանխատեսելիություն, մեծ անորոշություն, աճող տագնապ ենք նկատում,-ասել Է նա:-Սակայն ես ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկի համար անմիջական սպառնալիք չեմ տեսնում Արեւելքից»:
Ստոլտենբերգը, որը Նորվեգիայի կառավարությունը գլխավորել Է 2005-ից մինչեւ 2013 թվականը, հավելել Է, որ Մոսկվայի եւ դաշինքի միջեւ հարաբերություններն ապագայում կարող են բարելավվել: «Մեր նպատակը Ռուսաստանի հետ համագործակցությունն Է: Դա համապատասխանում Է ե՛ւ ՆԱՏՕ-ի շահերին, ե՛ւ ՌԴ-ի շահերին»,-նշել Է նա:
Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, հավաքական անվտանգության վերաբերյալ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան, պատրաստ Է իր անդամներին պաշտպանել բոլոր սպառնալիքներից:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հունիսի 3-ից եռօրյա պաշտոնական այցով գտնվում Է Նորվեգիայում: