Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսին
PoliticsԼյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (նստավայրը` Բրյուսել) հուլիսի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատկան ծառայությունից, հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպան Մարգարյանի առանձնազրույցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի հետ, ով, շնորհավորելով դեսպանին հավատարմագրման կապակցությամբ, հույս է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կու նենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:
Դեսպան Մարգարյանը, նշելով Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի երկխոսության առկայության փաստը, շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Զրուցակցի խնդրանքով` Թաթուլ Մարգարյանը ներկայացրել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը` հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգը շուտով կստանձնի ԵՄ նախագահությունը: Կողմերը քննարկել են նաև հայ-լյուքսեմբուրգյան գործարար կապերի զարգացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: