Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանյան կոնֆերանսում քննարկվել են ոստիկանություն-հասարակություն փոխհարաբերությունները

Society

Երեւանում հունիսի 4-ին աշխատանքն է սկսել «Ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2015 թ. գործողությունների շրջանակներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, համաժողովի մասնակ իցներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու հեռանկարներին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացված աշխատանքը համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ծրագրի գործարկման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղություններով:

Այնուհետեւ ելույթ է ունեցել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին: Բարձր գնահատելով կառույցի փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ՝ դոկտոր Ֆլյուրին նշել է, որ նման համաժողովները գործընկերության ընդամենը երեւացող մասն են, ուր ամփոփվում է ամենօրյա գործնական աշխատանքը ոստիկանության ծառայողների վերապատրաստման, նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը միտված է ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանն ու հասարակություն-ոստիկանություն գործակցության սերտացմանը:

Համաժողովի առաջին մասը նվիրված է եղել հանցավորության կանխարգելման եւ հանրության ու ոստիկանության գործընկերության գործում համայնքային ոստիկանության դերին ու նշանակությանը:

«Հանրության վստահությունը՝ որպես ՀՀ ոստիկանության բարեփոխումների առաջնահերթություններից մեկը» զեկույցով հանդես է եկել ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Թիմ Փարսոնսը ներկայացրել է իր դիտարկումները քննարկվող հարցի վերաբերյալ:

ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման հետազոտությունների եւ վերլուծությունների հարցերով խորհրդական Թորսթեն Շտոդյեկն իր զեկույցում անդրադարձել է համայնքային ոստիկանության ձեւավորման ու գործունեության վերաբերյալ ԵԱՀԿ մոտեցումներին:

Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը:

Համաժողովի երկրորդ մասում քննարկվել են շահագրգիռ պետական եւ ոչ պետական մարմինների հետ ոստիկանության համագործակցության խնդիրները: Գործընկերության նշանակությանն ու առանձնահատկություններին անդրադարձավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Դենիել Սիլվերսթոունը: ԶՈՒԺՎ փորձագետ Կարմեն Վասիլը ներկայացրել է այս ոլորտում Արեւելյան Եվրոպայի երկրների իրավապահ մարմինների փորձը: «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Երանոսյանն իր ելույթում անդ րադարձել է Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացման ծրագրի շրջանակում գործընկերային մոդելի կիրառմանը, իսկ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը գործընկերային մոդելը քննության է առել ընտանեկան բռնության հակազդման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կարողությունների զարգացման ծրագրի համատեքստում:

Ավարտին «ԶԼՄ-ների նշանակությունը հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների ձեւավորման գործում» զեկույցով է հանդես եկել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը՝ ներկայացնելով գործակցության առանձնահատկություններն ու խնդիրները:

Համաժողովի փակման խոսքով հանդես են եկել հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին:

Համաժողովն անցել է առարկայական քննարկումների մթնոլորտում, մասնակիցները ներկայացրին կոնկրետ հարցադրումներ եւ հիմնախնդիրների գործնական լուծման ուղիներ:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments