Վիրահատությունից հետո Քերին հենակներով Է քայլում
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որն աջ ոտքի ազդրի կոտրված ոսկորի վիրահատություն Է տարել, սկսել Է քայլել հենակների օգնությամբ: Այս մասին հայտնել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Հինգշաբթի օրը պետքարտուղարը հաշվետվություններ Է լսել Եմենի, Սիրիայի, Իրաքի, Ուկրաինայի եւ Կուբայի իրադրության, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ»,- պատմել Է նա լրագրողներին՝ ընդգծելով, որ այս պահին Քերին «գտնվում Է անթացուպերի վրա»: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ստացած վնասվածքի պատճառով «Քերիի ընթացիկ կարգացուցակը գտնվում Է առկախված վիճակում»:
Պետքարտուղարի ոտքի՝ տեղային անզգայացմամբ չորսժամյա վիրահատությունը կատարել Է Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հոսպիտալի վիրաբույժ Դենիս Բրուքը, որը քանիցս բուժել Է նրան: Վերջինիս ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վիրաբուժական միջամտությունն անցել Է հաջող եւ առանց բարդացումների: Պլանավորվում Է, որ Քերիին մոտ ժամանակներս դուրս կգրեն հոսպիտալից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: