Ցանցահենները ներթափանցել են ԱՄՆ-ի միլիոնավոր պետծառայողների անձնական տվյալների պահոց
International newsԱՄՆ-ի համերկրային գերատեսչությունները ենթարկվել են ցանցահենների հոծախումբ գրոհի, որոնք կարողացել են ստանալ միլիոնավոր պետական ծառայողների անձնական տվյալների պահոց ներթափանցելու հնարավորություն, տեղեկացնում Է BBC-ը:
Համերկրային կառավարության Կադրերի վարչության գրասենյակի հայտարարության մեջ ասված Է, որ ցանցահենների ձեռքին կարող են հայտնվել գրեթե չորս միլիոն պետական ծառայողների, այդ թվում նաեւ նրանց դոսյեները, ովքեր անցել են թոշակի:
Հաքերային գրոհի մասշտաբներն առայժմ անհայտ են, բայց սկզբունքորեն այն կարող Է վերաբերել բոլոր համերկրային գերատեսչություններին:
ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեի անդամ, սենատոր Սյուզան Քոլինսը հայտարարել Է, որ այդ հարձակումը չինացի ցանցահենների ձեռքի գործն Է:
Կադրերի վարչության գրասենյակի տվյալների պահոցում տեղեկատվություն Է պահվում յուրաքանչյուր պետծառայողի գործունեության տեսակի, նրա աշխատանքի արդյունավետության գնահատման, նրա պրոֆեսիոնալ պատրաստության վերաբերյալ եւ նման այլ տվյալներ:
Կիբեռպաշտպանության Einstein նոր համակարգի միջոցով Կադրերի վարչության գրասենյակին հաջողվել Է հաքերային գրոհը հայտնաբերել 2015 թվականի ապրիլին: Բուն գրոհը, որքան հայտնի Է, տեղի Է ունեցել 2014 թվականի դեկտեմբերին:
Այս միջադեպն այժմ քննում Է Հետաքննությունների համերկրային բյուրոն: