Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պալաչը գնում է պատերազմ. Ծառուկյանի վերջին ճակատամարտը

Politics

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Աբովյանում, ավելին է, քան սովորական քաղաքապետի ընտրությունը, և այդ փաստը ուղղակի աչք է ծակում: Իհարկե, ավանդական հայկական ընտրական տեխնոլոգիաները այստեղ ամենուր են և համատարած՝ աշխատանքից ազատելու սպառնալիքներ, բռնություններ և այլ տեսակի ճնշումներ թեկնածուների նկատմամբ, լայնատարած ցուցակագրումներ և, անշուշտ, կեղծ Պալաչի ի հայտ գալը, ինչը առավել զվարճալի, նույնքան էլ ողբերգական է դարձնում իրավիճակը:

Այս ընտրությունը, ըստ էության, Ծառուկյանի համար ջրի երեսին մնալու և վերջնականապես չջախջախվելու պայքար է: Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական չարիք համարված և ամենանվաստացուցիչ ձևով քաղաքականությունից հեռացված Ծառուկյանը փորձում է պահպանել Կոտայքը՝ որպես իր «պապական» մարզ և շարունակում է դա անել քաղաքական չարիքին բնորոշ բոլոր եղանակներով: Անգամ հարազատ մարզում իր ազդեցությունը կորցնելուց վախեցած Ծառուկյանը այնպիսի քայլերի է դիմում, որ ակնհայտ է դարձնում իր ներսում տիրող խուճապը: Իսկ այն, որ Ծառուկյանը կորցնում է Կոտայքը՝ ակնհայտ է դառնում անգամ այն փաստից, որ իշխանամերձ երկրապահական շրջանակները ընդվզեցին Ծառուկյանի թեկնածուին պաշտպանելու իշխանական որոշման դեմ և կանգնեցին նրա հակառակորդի՝ Պալաչի կողքին...

Այս ցայտնոտը արդեն Ծառուկյանին մղում է ոչ ադեկվատ հայտարարությունների: Հովիկ Աբրահամյանի եկեղեցու բացման ժամանակ նա հերթական անգամ հոխորտացել է լրագրողի վրա, թե՝ քո նմանների պատճառով հեռացա քաղաքականությունից, մոռանալով կամ մոռացության տալով, որ ինքը ոչ թե հեռացել է, այլ ակնհայտ գռեհիկ ձևով դուրս են արել քաղաքական դաշտից, և այդ խայտառակությունը սուս ու փուս կրելու փոխարեն Ծառուկյանը լրագրողների վրա մուննաթ է գալիս...

Իրավիճակը շատ ավելի դրամատիկ դարձավ այն օրից, երբ Սերժ Սարգսյանի կողմից այդքան կտտանքների և նվաստացուցիչ հայտարարությունների արժանացած Ծառուկյանը օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ միասին հայտնվեց հասարակության առաջ՝ բնականաբար արժանանալով հասարակության քամահարանքին ու քննադատությանը: Սա արդեն հավանաբար այն վերջին կաթիլն էր, որ լցրեց հասարակության համբերության բաժակը և ոչնչացրեց հասարակության մեջ այդ մարդու ազդեցության վերջին հատիկները:

Եվ այս պարագայում ակամայից Աբովյանի քաղքապետի այլընտրանքային թեկնածուն՝ Արթուր Հարությունյանը (Պալաչ) դարձավ այն ֆիգուրը, ով ճակատամարտ սկսեց Ծառուկյանի դեմ՝ նրա ազդեցության վերջին ֆորպոստը ոչնչացնելու համար: Իհարկե, դատելով Պալաչի պահվածքից, նա հստակ գիտակցում էր, որ սա ոչ թե ընտրապայքար է, այլ Ծառուկյանի վերջին մարտը, որտեղ նա ոչ մի ռեսուրս չի խնայելու: Այս ընտրություններում իր թեկնածուի պարտությունը ի ցույց կդնի այն զրոյական դերակատարությունը, որը Ծառուկյանին ժառանգություն մնաց վերջին իրադարձություններից և Սերժ Սարգսյանի հետ ուս ուսի քայլելուց հետո: Իսկ Սերժ Սարգսյանի հետ հասարակությանը հայտնվելը այն վերջին ազդակն էր, որ Արթուր Հարությունյանին դարձրեց հասարակության պատվարը՝ Ծառուկյանի դեմ...

Այս պահին հասարակության՝ Ծառուկյանից հիասթափված հատվածը համախմբվում է Պալաչի շուրջ: Մի կողմ թողնելով այս կամ այն թեկնածուի քաղաքապետական կարողությունը՝ այդ մարդը կամա թե ակամա դարձավ համակարգային փոփոխությունների և հասարակությանը «քցած» գործիչների դեմ պայքարող օղակը: Եվ հենց Ծառուկյանի՝ կրկին իշխանությունների կողքին կանգնելը դարձավ այն վերջին կաթիլը, երբ հասարակությունը իր քվեն նետում է ուր պատահի, միայն չնպաստի նախկին «հերոսների» վերարտադրությանը...

Իսկ հասարակությունը, ինչպես գիտեք, գեղամյաններին և բաղդասարյաններին (շարքը ազատ է, կարող եք շարունակել) չի ներում...

Վարուժան Բաբաջանյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App