ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների արտգործնախարարները կհանդիպեն Մինսկում
International newsԵվրամիության «Արևելյան գործընկերության» նախաձեռնության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան Մինսկում:
Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությանն ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
«Արևելյան գործընկերության» մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա Մինսկում հունիսի վերջին: Կամփոփվեն Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները, ոչ պաշտոնական իրադրությունում տեղի կունենա մտքերի փոխանակում այն մասին, թե ինչպես պետք է այս նախաձեռնությունը հետագայում զարգանա»,- հայտնել է Մակեյը` հանդիպումն անվանելով պլանային: