Մերկելը կարեւորել Է Ռուսաստանի հետ համագործակցության շարունակումը
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ միջազգային մի շարք հարցերում անհրաժեշտ Է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ: «Բնականաբար, մենք պետք Է եւ ցանկանում ենք համագործակցել ՌԴ-ի հետ,- նշել Է նա գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:- Մի քանի հակամարտությունների կարգավորման հարցում, օրինակ՝ Սիրիայում, մենք չենք կարող հաջողության հասնել առանց Ռուսաստան ի: Ուստի ես շփումներ եմ պահպանում Վլադիմիր Պուտինի հետ»:
Մեկնաբանելով հունիսի 7-8-ին G7-ի՝ Գերմանիայում կայանալիք գագաթնաժողովը, Մերկելն ասել Է, թե «ներկայում գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունն անրեւակայելի Է»: «Յոթնյակը» այն պետությունների խումբն Է, որոնք առաջնորդվում են ժողովրդավարական արժեքներով եւ օրենքի գերակայությամբ»,- ընդգծել Է կանցլերը:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել է, որ G7-ի կառավարությունների ու պետությունների ղեկավարները Գերմանիայում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են ոչ միայն «ճգնաժամային դիվանագիտությանը» վերաբերող հարցեր, այլեւ աշխարհի տնտեսական իրադրությունը, հակաահաբեկչական միջոցները եւ Էբոլա մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարը:
Կանցլերը նաեւ նշել է, որ գագաթնաժողովի օրակարգի գլխավոր հարցերը կդառնան սովի եւ աղքատության դեմ պայքարը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխման հիմնախնդիրը: Բացի այդ, G7-ի երկրների ղեկավարները կքննարկեն գլոբալ էկոնոմիկայի վիճակը, արդյունաբերական օբյեկտներում անվտանգության հարցերը եւ կանանց իրավունքները:
G7-ի պետությունների գագաթնաժողովն անցկացվելու Է բավարյան Ալպերի Էլմաու դղյակում:
Յոթի խումբը կամ G7-ը տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Հիմնական նպատակն է՝ գլոբալ քաղաքական ու սոցիալական խնդիրների լուծումներ գտնելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: