Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարիին պարգեւատրել Է շքանշանով
International newsՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարիին պարգեւատրել Է Վիկտորիանական շքանշանով: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բուքինհեմյան պալատի պաշտնական տեղեկատվությունը:
Պարգեւն արքայազնին Է հանձնվել թագուհու նստավայրում տեղի ունեցած հրապարակային արարողության ժամանակ:
Վիկտորիանական շքանշանը, ստատուտի համաձայն՝ հանձնվում Է անձամբ Մեծ Բրիտանիայի միապետի կողմից՝ գահին մատուցված ծառայությունների համար: Շքանշանը 1896 թվականին հիմնել Է Վիկտորյա թագուհին հենց այդ նպատակով. որպեսզի հնարավորություն ունենա միապետի անձնական շնորհակալությունը հայտնել պարգեւատրվածի գործողությունների համար: Հարին ստացել Է պարգեւի երկրորդ աստիճան եւ դարձել շքանշանի կոմանդոր-ասպետ:
Այս ամսին 30-ամյա արքայազնն ավարտում Է զինվորական կարիերան: Նա պրոֆեսիոնալ զինվորական Է, սովորել Է հեղինակավոր Սանդհերստի (Sandhurst) ակադեմիայում եւ ունի հետեւակի կապիտանի կոչում: 2007 – 2008 թվականներին Հարին Աֆղանստանում մասնակցել Է մարտական գործողություններին, այժմ ծառայությունն ավարտում Է Ավստրալիայում: