Պորոշենկոն գոհ Է Ուկրաինայի ՆԳ նախարարության բարեփոխման ուղղությամբ Ավագովի գործունեությունից
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 5-ին հայտարարել Է, թե գոհ Է Ուկրաինայի ՆԳ նախարարության բարեփոխումից, որն իրականացնում Է գերատեսչության ղեկավար Արսեն Ավագովը:
Ավելի վաղ մի խումբ պատգամավորներ Գերագույն ռադա որոշման նախագիծ Էին մտցրել Ավագովին ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Նրանց կարծիքով՝ Ավագովը բավարար աշխատանքի չի կատարում իրավապահ համակարգի բարենորոգման համար:
«Ես գոհ եմ ՆԳՆ-ի բարեփոխումից, քանի որ պատրաստվել Է ազգային ոստիկանության մասին օրենքը, պատրաստվել Է ուժային ստորաբաժանումների բարեփոխումը, ստեղծվում Է ուժային բլոկից քաղաքական ղեկավարության հստակ բաժանում, եւ այդ բարենորոգումը գլխավորում Է նախարար Ավագովը»,-ասել Է նախագահը Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված Էր խորհրդարանին հղված տարեկան ուղերձին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: