Շիա ապստամբները համաձայնել են մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին
International newsԹեպետ Եմենում շարունակվում է ռմբակոծությունը, շիա ապստամբները` հոուսիները, համաձայնել են մասնակցել խաղաղ բանակցություններին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, շիաների ներկայացուցիչ Դեյֆ Ալլահ աշ Շաին հաստատել է, որ հոուսիները կմասնակցեն եմենցիների միջև Ժնևում կայանալիք բանակցություններին առանց նախապայմանների: Բանակցությունները նախատեսվում են սկսել հունիսի 1 4-ին:
Եմենում սաուդական օդանավերի ռմբակոծության հետևանքով 16 եմենցի է զոհվել, այդ թվում` կանայք ու երեխաներ: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ռմբակոծության են ենթարկվել Սաադա նահանգը, Հուդեյդա, Զամար քաղաքները: Եմենյան աղբյուրների տղեկացմամբ, ռմբակոծությունների հետևանքով նախորդ երկու օրում 58 մարդ է զոհվել:
Եմենի բանակը հաստատել է, որ արաբական դաշինքի հինգ ռազմական օդանավ է խոցել շուրջ երկու ամիս շարունակվող ռմբակոծության ընթացքում:
Եմենյան հակամարտության ընթացքում զոհվել է մոտ երկու հազար մարդ:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել < /i>էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո իրականացվումէռազմական գործողությունների հաջորդ՝ «Հույսի վերականգնում» փուլը: