Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. խորհրդարանական ընտրություններում պայքարը մոտեցավ եզրագծին

International news

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին: Թուրքական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր պայքար են մղում մեջլիսում իրենց տեղն ունենալու համար, այս շաբաթ հնարավորություն ունեցան վերջին անգամ իրենց հանրահավաքների և ելույթների միջոցով ստանալ դեռևս չկողմնորոշված քաղաքացիների ձայները: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում թուրքական կուսակցությունների վերջին նախընտրական քաղաքական ակորդներին, ինչպես նաև Թուրքիայում հայկական հարցի շուրջ ծավալվող զարգացումներին:

Անցնող օրերին երկրի ներքաղաքական օրակարգում բազմիցս խոսվեց Բելգիայի «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի մասին, ով հեռացվել էր կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու համար: Թուրք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այս մասին հանդես եկան տարատեսակ ելույթներով՝ կատարվածն անվանելով «խտրականության դրսևորում»: Ստամբուլում Բելգիայի հյուպատոսարանի դիմաց հատուկ բողոքի ակցիա կազմակերպվեց, որին մասնակցեց անգամ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումեյյե Էրդողանը: Անդրադառնալով այս միջադեպին և Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի պատրաստման վերաբերյալ լուրերին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնեց, որ իրենք սկսել են քննարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ինքը՝ Մահինուրը, որոշեց բողոքարկել կուսակցության նման որոշումը՝ պահանջելով հետ կանչել իրեն կուսակցության շարքերը:

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» անունով որբանոցի՝ հայկական համայնքին հետ վերադարձնելու համար մղվող պայքարն այս շաբաթ էլ չդադարեց: Ավելին՝ որբանոցի համար «Նոր Զարթոնք» կազմակերպության կողմից հրավիրված քննարկմանը Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը հայտնեց, որ հայտնի որբանոցը հայ համայնքին վերադարձնելու համար կդիմի Եվրոպայի խորհուրդ:

Անդրադառնալով երկրում նախընտրական պայքարի վերջին օրերի զարգացումներին, պետք է նշել, որ դրանք աչքի ընկան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և կողմնակիցների դեմ իրականացված տարատեսակ բռնություններով: Նախ, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում անհայտ անձինք հարձակում գործեցին կուսակցության գրասենյակի վրա: Կուսակցության անդամ Բարըշ Սուլուն, ով նաև թուրքական մեջլիսի պատգամավոր դառնալու առաջին համասեռամոլ թեկնածուն է, համոզմունք հայտնեց, որ հարձակման սադրիչը եղել է Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Էրզրումում քրդական կուսակցության կողմից նախաձեռնած հանրահավաքից առաջ անհայտ անձինք հարձակվեցինկուսակցության ներկայացուցիչների վրա՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու քրդական կուսակցությանը հանրահավաք իրականացնել:

Բինգյոլի Սերփմեքայա գյուղից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավին օգտագործվող մեքենայի վրա անհայտ անձինք զինված հարձակում գործեցին: Իրավապահ մարմինները դեպքի վայրից 50 մետր հեռավորության վրա գտնվող ժայռերում հայտնաբերեցին մեքենայի վարորդի անկենդան մարմինը:

Շաբաթվա վերջին նույն Էրզրումում կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հանրահավաքին մասնակցելու նպատակով կուսակցականներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա անհայտ անձինք հարձակվեցին և փորձեցին ողջ-ողջ այրել վարորդին: Վերջինս ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

Թուրքական Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 9 անդամ անցանքրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Ի դեպ, այս կուսակցության օգտին քվեարկելու կոչ արեցանգամ բանտարկված պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը:

Թուրքիայի Նախագահ Էրդողանը Բինգյոլում տեղի ունեցած ելույթում ռասիստական հայտարարություններ հնչեցրեց հայերի, լրագրողների և համասեռամոլների հասցեին` մեղադրելով նրանց խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ: «Նրանց մեծագույն աջակիցը «Դողան» մեդիան է: Հայկական լոբբին, հոմոսեքսուալները և նրանք, ովքեր հավատում են «ալևիզմին առանց Ալիի», խռովության կողմանկիցներ են»,- հայտարարեց Էրդ ողանը:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած պատգամավորի անկախ թեկնածու Իբրահիմ Հալիլ Գյողուշը, ով անհետացել էր, հայտնաբերվեց շղթայված ձեռքերով և ծեծված: 

Մերսին քաղաքում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքի առնչությամբ հավաքված կանայք իրենց դժգոհությունը հայտնեցին` մեջքով դառնալով Նախագահին՝ ի նշան բողոքի՝ վերջինիս կողմից թուրք կանանց նկատմամբ Իգդիրում արած հայտարարության:

Թուրք ազգայնական, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավում հայտնվեց ծիծաղելի իրավիճակում: Հայատյաց տրամադրություններով հատնի Փերինչեքը Յուքսեքօվա գավառում հանրահավաք կազմակերպեց, որին մասնակցեց գավառից ընդամենը մեկ մարդ` կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նամըք Էրելին:

Անցնող շաբաթ Թուրքիա բերվեցին արտերկրում ավելի վաղ մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկները: Ընդ որում, այս տարի արտերկրի թուրք բնակչությունը շատ պասիվ մասնակցություն ցուցաբերեց ընտրություններին: Թուրքիայի՝ արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող  2 միլիոն 867 հազար քաղաքացիներից ընտրություններին մասնակցեցին ընդամենը 1 միլիոնը: Այսպիսով, արտերկրում մայիսի 8-ից մեկնարկած և մինչև մայիսի 31-ը տևած քվեարկությանը մասնակցեցին ընտրողների ընդամենը 32,5 տոկոսը:

Ամփոփեց Արաքս Կասյանը

 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation