Ալեգրին մեծ ցանկություն ունի հաղթելու Չեմպիոնների լիգայի եզրափակչում
SportՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղից առաջթուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել, որ իր ակումբին հարկավոր է դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող:
«Իհարկե, միշտ էլ հաղթանակի հասնելը դժվար է, առավել ևս՝ երբ խաղում ես Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Այս խաղում մենք պետք է խելացի խաղանք և գոլեր խփենք: Այս ամենի համար պետք է որ մենք տեխնիկապես պատրաստ լինենք: Հարկավոր է պահպանել կենտրոնացումն ամբողջ 90 րոպեներին ընթացքում»,- Ալեգրիի խոսքեր փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Օլիմպիական մարզադաշտում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: