Հունաստանը զայրացած է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության պատճառով
International newsԲաքվում առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ նոր բռնկված սկանդալը Հունաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է: Բաքվում Հունաստանի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե դեսպան Դիմիտրոս Ցունգասն իր երկրի ԱԳՆ է ուղարկել նամակ՝ կոչ անելով չմասնակցել առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az-ը, դեսպանությունը ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այս տեղեկությունն անվանել է որպես իրենց հեղինակությունը սևացնելու քայլ:
«Հունաստանի դեսպանատունը խորապես անհանգստացած է և տհաճորեն զարմացած չլսված ստի և չհիմնավորված մեղադրանքների առնչությամբ, որոնք տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Մենք կտրականապես հերքում ենք անանուն ուղարկված մեղադրանքները, որտեղ չկա ոչինչ ստից բացի, և արտահայտում ենք մեր բողոքն այս առնչությամբ»,- նշվում է Ադրբեջանում Հունաստանի դեսպանատան հայտարարության մեջ:
Պաշտոնական Բաքուն սկսել է հուսահատ քայլերի դիմել` մտացածին մեկնաբանություններ անելով, թե ինչու են օտարերկրյապետությունների ղեկավարները հրաժարվում մասնակցել առաջին Եվրոպական խաղերի բացմանն` այդպիսով հրահրելովմիջպետական սկանդալ: Այս անգամ թիրախում են հայտնվել Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը և ԲաքվումՀունաստանի դեսպան Դիմիտրոս Ցունգասը: Ադրբեջանական ԱՊԱ գործ ակալությունը լուր է տարածել այն մասին, թեՀունաստանի Նախագահը հրաժարվել է մասնակցել Եվրոպական խաղերի բացման արարողությանը դեսպան Ցունգասի ուղարկածնամակի պատճառով, որը, ըստ ադրբեջանական կողմի, ունեցել է ապատեղեկատվական բովանդակություն:
Ադրբեջանական կողմը նշում է, թե Հունաստանի ԱԳՆ ուղարկված նամակում իբր ասվել է, որ ոչ մի պետության ղեկավար խաղերիբացմանը չի մասնակցելու` այդպիսով բոյկոտելով դրանք: Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, հենց այս նամակից հետո է, որ ՊրոկոպիսՊավլոպուլոսը հրաժարվել է այցելել Բաքու: