Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օր է
International newsԹուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հունիսի 6-ին երկրում լռության օր է հայտարարված: Թուրքիայի Հանրապետության 25-րդ խորհրդարանական ընտրություններում իրենց նախընտրած կուսակցությանը ձայներ տալու համար հունիսի 7-ին երկրի քաղաքացիները կգնան քվեարկության:
Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ: Արտերկրում քվերակելու գործընթացն ավարտվել է մայիսի 31-ին: Այդտեղ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 867 հազար 658 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է միայն շուրջ 35 տոկոսը:
Խորհրդարանական ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածուներ:
Հունիսի 7-ին ընտրությունները կսկսվեն Թուրքիայի ժամանակով 08:00-ին և կավարտվեն 17:00-ին: