Արսեն Բեգլարյանը չի լինի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Արսեն Բեգլարյանը չի լինի ազգային հավաքականի ճամբարում:
Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզմանը չմասնակցեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի որոշմամբ՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ չնայած հրավիրված լինելով Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, այնուամենայնիվ, չի լինի ազգային հավաքականի ճամբարում: Արսեն Բեգլարյանը մի քանի ժամ ուշացումով է ժամանել Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որի համար ենթարկվել է կարգապահական տույժի: Հավաքի է հրավիրվել և ազգային հավաքականի դարպասապահների հ ետ մարզումներին մասնակցում էր «Բանանցի» դարպսապահ Արթուր Թորոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ազգային թիմը նախապատրաստվում է Պորտուգալիայի հետ հունիսի 13-ին կայանալիք խաղին: Հանդիպումը կկայանա Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: