Դեմիրթաշը Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել Դիարբեքիրի բնաչիկներից
International newsԹուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողություն խնդրել ժողովրդից՝ Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե իբր Դեմիրթաշը չի պատասխանում իր զանգերին, որպեսզի ինքը ցավակցություն հայտնի, քրդական կուսակցության առաջնորդը նշել է, որ պայթյունից ժամեր անց Էրդողանը հանրավաքին խոսում էր՝ առանց հիշատակելու կատարվածը Դիարբեքիրում: «Կարևորն այն չէ, որ ինձ հետ չի կարողացել կապվել: Այստեղ կոտորածի ենթարկված ժողովուրդ կա, թող զանգեն նրանց և ներողություն խնդրեն, իրենց վշտակցությունը հայտնեն: Թող կոտորածի վայրում ծաղիկներ թողնեն: Խնդիրը ես չեմ, խնդիրը ժողովուրդն է, որի առաջ ներողություն խնդրելու պարÕ �ք ունեն»,- ասել է Դեմիրթաշը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանկողմից կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքովզոհվել է 3, վիրավորվել շուրջ 300 մարդ: Կատարվածի պատճառները հայտնաբերելու համար տարվում է հետաքննություն:Շատերը տեղի ունեցածը որակել են որպես սադրանք: