Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահ. Ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել ապրելու ու արարելու տենչը

Society

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր (Կոմիտաս, Շ. Ազնավուր, Ա. Խաչատրյան, Ա. Պրուս, Շ. Սարգսյան, Ս. Փարաջանով և այլն), ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Հանրապետության Նախագահը երգչուհի Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյանին (Ռոզի ԱՐՄԵՆ) Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամր ապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Պատվո շքանշանով: Պատվո շքանշանով է պարգևատրվել նաև կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում

Սիրելի՛ բարեկամներ,
Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում` «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։

«Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է: Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու և այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարել ու արժեքներ է կերտել։

Մինչդեռ, ավաղ, նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով. Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մտածողության, կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև՝ ժամանակակից Թուրքիայի ժխտողական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. «Մենք վերջապես հասկացանք, որ Արևելքում մեր քույրն է մեռնում, մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, և նրա հանցանքն այ ն է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն՝ ինչ մենք ենք սիրում, մտածել այն՝ ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին՝ ինչին մենք ենք հավատում. նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը»։

Այո՛, անխնա ոչնչացնում էին այն ժողովրդին, որը ոչ միայն գնահատում էր արվեստն ու մշակույթը, այլև ստեղծում ու տարածում էր դրանք։ Հենց միայն երաժշտության ասպարեզում օրինակներն արդեն իսկ խոսուն են։ Պոլսում հայերն են ստեղծել առաջին նվագախմբերը, երաժշտական թատրոնները, երաժշտական պարբերականը, օպերան ու օպերետը։ Նույն թուրքական մամուլը ժամանակին գրել է. «Տիգրան Չուխաճյանն առաջին կոմպոզիտորն է, որն աշխատում է թուրքական երաժշտությունը հաղորդակից դարձնել եվրոպական արվեստին»: Ցավոք, հայի միտքն ու տաղանդը չներվեց, և առաջինը հենց դրանք փոր ձ արվեց ոչնչացնել։

Այսպես եղել է անցած դարասկզբին: Սակայն այսօր, Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից հարյուր տարի անց, մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, ինչպես նաև հոգևոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը: Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները։ Հենց այս արտասովոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել , թուրքական յաթաղանից մազապուրծ` թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, Եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած՝ նետվել ֆաշիզմի դեմ պայքարի և շարունակել արարել ու հաղթանակել։

Արտասովոր այս ուժը նախևառաջ հոգևոր կորով է, որն արթնանում է, երբ ունենում ենք ընդհանուր երազանք և ցանկանում ենք իրականություն դարձնել այն։ Այսօր այդ նույն արտասովոր ուժը մեզ օգնում է աշխարհին ներկայանալ այնպես, որ Հայաստանն ընկալեն որպես արժեքների երկիր՝ երկիր, որն ապրում է մշակույթների խաչմերուկում և առանց վարանելու, ազատ ու վստահորեն խոսում և հարաբերվում է երկու աշխարհների` Արևելքի ու Արևմուտքի հետ։

Այս ամենի կենտրոնում, անշուշտ, մեր մշակույթն է, որը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց։ Ուր էլ որ լինի հայը, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց, չի երերում մեծ աշխարհում իր մնայուն ներկայությունն ու արժեքավոր գոյությունը հաստատագրելուց։

Դեռևս մեկ դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիային ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Նա ընդունվեց Ֆրանսիայում, ավելին` նրա առջև ծնկի եկավ ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, իսկ մյուս մեծ ֆրանսիացին` Ռոմեն Ռոլանը Կոմիտասի համերգից հետո գրեց. «Հայը խորն է, ողբերգական և առնական նույնիսկ իր երազկոտության մեջ... Ի՜նչ հրաշալի երաժշտություն է։ Եվրոպական արվեստը վաղ թե ուշ կկրի այդ արվեստի ազդեցությունը»։ Հետևաբար շատ խորհրդանշական է, որ վաղն այս հիասքանչ քաղաքում, աշխարհի գլխավոր երաժշտական այս իրադարձության շրջանակներում հենց Դեբյուսիի անունը կրող դահլիճում կհնչի Կոմիտասի երաժշտությունը:

Հայի հարատևած մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսխ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը` Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր և տիկին Գեդիգյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներն են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց ա նցյալի հիշատակներն ու ծագման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ և միաժամանակ՝ համաշխարհային ու համամարդկային։

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր ֆրանսիական հողը մեզ համախմբել է արվեստներից միգուցեև ամենահասկանալիի, ամենամարդկայինի, ամենաընկալելիի ու ներազդողի` երաժշտության շուրջ։ Այսօր մենք այստեղ ներկայանում ենք մարդկության համապարփակ այն լեզվով, որտեղ խոսքը համրանում է։ Սա այն դեպքն է, երբ բառերն ավելորդ են դառնում։ Սա այն դեպքն է, երբ արվեստը ելնում է սրտից ու պիտի հասնի սրտերին։

Այդպես է եղել միջնադարյան բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալուց մինչև Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան ու Արմեն Տիգրանյան, ապա Արամ Խաչատրյան ու Ավետ Տերտերյան։ Այդպես շարունակվելու է միշտ։ Հայոց երաժշտական մշակույթում շնորհալիներ այսօր էլ կան։ Նրանցից մի քանիսն այստեղ են, մեզ հետ նույն սրահում` Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Արթուր Գրիգորյան։ Նրանք կան ու դեռ շատանալու են։ Նրանց արվեստը հարատևող է ու ապրեցնող։

Այս օրերին, երբ կունկնդրեք հայ երաժշությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ` կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ, միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարդկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարդկային հնչեղությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը և կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ։

Շնորհակալություն:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments