Ինյեստա. Հույս ունեմ՝ Լուիս Էնրիկեն կմնա «Բարսելոնայում»
SportՉեմպիոնների լիգայի գավաթը նվաճած «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամռանը չի հեռանա ակումբից:
«Լուիս Էնրիկեն մեզ չի ասել, որ հեռանալու է: Հաջորդ մրցաշրջանում մեզ սպասվում են նոր փորձություններ: Հույս ունեմ, որ Լուիս Էնրիկեն կլինի մեր թիմի հետ»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» 3:1 հաշվով հաղթելուց հետո Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ «Բարսելոնայում» իր հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ չկա հստակություն:
Լուիս Էնրիկեն անցած ամռանն է գլխավորել կատալոնական ակումբը՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի տիտղոսներն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: