Ռուսաստանը գալիք շաբաթ Իրանից կներմուծի նավթի առաջին խմբաքանակը
International newsTert.am-ը գրում է.
Ռուսաստանն Իրանից նավթ կներմուծի գալիք շաբաթ «Նավթ` ապրանքի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն։
«Հույս ունենք, որ գալիք շաբաթ նավթի առաջին խմբաքանակը կներմուծվի Ռուսաստան»,-ասել է Զանգանեն և ավելացրել է, որ Իրանին անհրաժեշտ է «տեսնել, թե որքան նավթ է ցանկանում ձեռք բերել Ռուսաստանը»։
Հունիսի 3-ին ՕՊԵԿ միջազգային սեմինարի շրջանակներում Բիջան Նամդար Զանգանեն բանակցություններ է վարել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։
Ապրիլի 13-ին, գործարքի շուրջ աշխատանքների մասին տեղեկությունները հաստատել էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը։