Չավի. Դժվար է գիտակցել, որ այլևս չեմ խաղալու Բարսելոնայում
SportՉեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսին» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնայում» իր վերջին խաղն անցկացրած Չավին կիսվել է հույզերով.
«Բառեր չկան, որոնցով կնկարագրեմ զգացածս. ավելին ես երազել անգամ չեմ կարող: Մեր թիմն ու երկրպագուներն անկրկնելի են: Դժվար է գիտակցել, որ այլևս չեմ խաղալու «Բարսելոնայում»:
Աներևակայելի եզրափակիչ ստացվեց. Լուիս Էնրիկեն արժանի է հաղթելուն: Մրցաշրջանի սկզբում նրան շատերն էին քննադատում, սակայն նա թիմի առաջնորդն է»,- «Բարսելոնայի» ավագի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը