Թուրքիայում սիրիացի փախստականները քվեարկած թերթիկներով քվեարկության են մասնակցել
International newsԹուրքիայում Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններին տեղի են ունենում կեղծիքներ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական BirGun պարբերականը, Թուրքիայի տարբեր մասերից ընտրակեղծիքների մասին հաղորդագրություններ են գալիս:
Ըստ այդ հաղորդումների, Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները քվերակության են մասնակցել, իսկ որոշ դեպքերում նրանց ձեռքում հայտնաբերվել են արդեն քվեարկված թերթիկներ, որոնք գցվելու էին քվեատուփերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր՝ հունիսի 7-ին տեղի են ունենում 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։
Թուրքիայում առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին:
Ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն եւ 165 անկախ թեկնածուներ։