Կենտրոնական պաշտպանի համար Ջոնսն այնքան էլ խելացի չէ. Պոլ Սկոուլզ
Sporttert.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» հանրահայտ կիսապաշտպան Սքոուլզը, ով 2013 թվականին է ավարտել կարիերան, քննադատել է մանչեսթերյան թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսին, տեղեկացնում է Armsport.am–ը:
Սքոուլզի կարծիքով՝ 23-ամյա ֆուտբոլիստը բավականաչափ խելացի չէ, որպեսզի խաղա պաշտպանության կենտրոնում:
«Կարծում եմ՝ կենտրոնական պաշտպանի համար Ջոնսը շատ հեշտ է զիջում դիրքը: Երբ Ֆիլը նոր էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», նա խաղում էր աջ եզրում: Նա ֆիզիկապես պինդ և հզոր ֆուտբոլիստ է, որը կարող է հրաշալիորեն աշխատել եզրում, բայց կենտրոնական պաշտպանի համար Ջոնսը բավականաչափ խելացի չէ»,- նշել է Սկոուլզը:
Ավելացնենք, որ ավարտված մրցաշրջանում Ջոնսը մասնակցել է 22 հանդիպման և ստացել երեք դեղին քարտ: