Սպիտակ տունը վերահաստատել է, որ հարձակողական զենք չի մատակարարելու Ուկրաինային
International newsՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ կարգադրություն անել Ուկրաինայի կառավարությանը հարձակողական զենք մատակարարելու մասին: Այդ մասին հունիսի 7-ին կայացած հատուկ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, որն Օբամային ուղեկցում է Գերմանիա ուղեւորության ընթացքում, որտեղ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը:
«Կարող եմ ասել, որ ներկա պահին Ուկրաինային հարձակողական բնույթի ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ նախագահի կարծիքը չի փոխվել»,- ասել է Էռնեստը՝ պարզաբանելով, որ, ինչպես համոզված է ԱՄՆ-ի նախագահը, նման քայլերը միայն կնպաստեն հետագա էսկալացմանը: Ընդսմին նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Կիեւին արդեն միջոցներ է ուղարկել ուկրաինացի զինծառայողներին աջակցելու համար. հաղորդել Է ՏԱՍՍ-ը