Թբիլիսիում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերության համաժողովը
International newsՀունիսի 8-10-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմավարական ռազմական գործընկերության (SMPC) ամենամյա խորհրդաժողովը:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խորհրդաժողովին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ: Խորհրդաժողովի համակազմակերպիչներն են՝ ՆԱՏՕ-ի վերափոխման միավորված հրամանատարությունը եւ Վրաստանի զինուժերը:
«Խորհրդաժողովի նպատակը անդրատլանտյան համագործակցության երկրներում վերափոխման շուրջ կարծիքների փոխանակմանն աջակցելն է եւ միասնական տեսլականի ձեւավորումը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարությունը նաեւ նշել է, որ «ՆԱՏՕ-ի համար առանձնակի կարեւորություն ունի դաշինքի անդամ չհանդիսացող երկրների հետ սերտ հարաբերությունների զարգացումը»: «Խորհրդաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի գործընկեր երկրներին»,- ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: