Իրաքի մայրաքաղաքի մերձակայքում մի քանի տարածքներ են ազատագրվել ԻՊ- ից
International newsԻրաքյան ուժերը «Իսլամական պետությունից» ազատագրել են մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում գտնվող մի քանի գյուղեր ու շրջաններ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Բաղդադի շրջանում ռազմական գործողությունների ղեկավարությունից հայտնել են, որ ազատագրվել են Ալբու Հասան, Ալբու Դալֆ, Ալ Բուասի գյուղերը: Բացի այդ, ազատագրվել է Նաբվայի շրջանը, որը գտնվում է Սալա հ ադ Դին նահնագի Թիքրիթ քաղաքի մերձակայքում: Բախումների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Իրաքյան ուժերը շրջափակել են Ֆալլուջա քաղաքի հյուսիսում գտնվող ահաբեկիչներին պատկանող տունը և սկսել ռմբակոծել, արդյունքում ութ ահաբեկիչներ են սպանվել:
Իրաքյան ուժերի 11 զինվորներ են զոհվել Բաղդադի արևմուտքում Աբու Ղարիբ շրջանում զինապահեստի պայթեցման հետևանքով: Բանակն օդային ուժերի հետ միասին պայքարում են ԻՊ-ին Բայջիի շրջանից վտարելու համար:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ. ամռանը «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով: «Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալ իֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: