Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անաիս Սարդարյանն առաջին անգամ խոսում է իր ամուսնալուծության ու միայնակ կյանքի մասին

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Անաիս Սարդարյանի անձնական կյանքը միշտ քննարկման կիզակետում է, նրան վերագրում են տարբեր սիրավեպեր, քննարկում նրա ամուսնալուծությունն ու անձնական կյանքին վերաբերող այլ հարցեր։ BlogNews.am-ը Անաիսի հետ անկեղծ զրույց է ունեցել հանրության հետաքրքրության կիզակետում գտնվող մի շարք հարցերի մասին։

-Անաիս, հիմա մենակ եք ապրում, ինչո՞ւ որոշեցիք առանձին ապրել, ոչ թե Ձեր հայրական ընտանիքի հետ։

- Արդեն 12 տարի է՝ ընտանիքս ապրում է Մոսկվայում։ Այստեղ միայն մի զարմիկ ունեմ, ում հետ որքան էլ մտերիմ եմ, նա ունի իր ընտանիքը։ Ես արդեն մեծ աղջիկ եմ, ունեմ իմ աշխատանքը, գրաֆիկը։ Արդեն հարմարվել եմ միայնակ ապրելուն, նույնիսկ երբ մայրիկս ինձ  հյուր է գալիս, տան մեջ նեղվածություն եմ զգում։

-Որո՞նք են մենակ ապրելու թերություններն ու առավելությունները։

-Թերություն է, երբ, օրինակ, առավոտյան չես կարող սուրճ խմել մայրիկիդ հետ։ Փոքրիկ առավելությունն այն է, որ ընկերներս հաճախ են գալիս իմ տուն ու իրենց ազատ են զգում։ Չնայած ծնողներս ընկերներիս շատ են սիրում, բայց ամեն դեպքում այսպես ավելի ազատ ես, ժամային սահմանափակում չկա։ Իհարկե, ամեն դեպքում, մենակ ապրելը լավ բան չէ։

-Միայնակ ապրելու դեպքում ավելի շատ ես լինում ինքդ քեզ հետ։ Միայնակության զգացում ունենո՞ւմ եք։

-Ես շնորհակալ եմ Աստծուն, որ չեմ հասցնում միայնակության զգացում ունենալ. այնքան հոգնած եմ լինում, որ տանը միայն լոգարան-անկողին «երթուղով» եմ շարժվում ու առավոտյան տանից դուրս գալս։ Եթե այնպես է ստացվում, որ տանն եմ լինելու, անպայման հյուրեր եմ ունենում։ Միայնակության զգացում չեմ ունենում։

-Իսկ կարո՞տ։

-Կարոտ ունենում եմ, շատ եմ կարոտում մայրիկիս, քույրիկիս, նրա հրաշք բալիկներին։

-Յուրաքանչյուր կնոջ համար շատ կարևոր է անձնական երջանկությունը, որովհետև որքան էլ աշխատանքում ամեն բան լավ լինի, դա ուրիշ հարթություն է։

-Համաձայն եմ։ Համոզված եմ, որ Աստված ինձ համար նախապատրաստել է լավագույնը։ Կսպասեմ այն միակին, ով կհայտնվի իմ կյանքում, և ես միայնակ չեմ լինի, կունենամ հրաշալի ընտանիք։ Իմ մեջ այդպիսի համոզմունք ունեմ, որովհետև չար մարդ չեմ։ Ամեն ինչ լինում է իր ժամանակին։

-Սեփական ընտանիքի, երեխայի կարիք զգո՞ւմ եք։

-Որ ասեմ կարիք եմ զգում, ճիշտ չի լինի։ Այդ միտքն ինձ չի հետապնդում, ուղղակի ես ընտանիքի մարդ եմ, սիրում եմ պատրաստել, հետևել տան կարգուկանոնին։ Երբ քույրիկիս երեխաներն այստեղ են, օրերով կարող եմ իրենցով զբաղվել ու չհոգնել։ Այսպես ասեմ՝ ես պատրաստ եմ ընտանիք ունենալուն, սակայն չեմ շտապում։

-Դուք ունեիք Ձեր ընտանիքը։ Ամուսնալուծությունից հետո հե՞շտ հաղթահարեցիք այդ սթրեսը։

-Իհարկե, ես ապրել եմ սթրեսային վիճակ, որովհետև նորմալ մարդ եմ։ Կարծում եմ՝ միայն աննորմալը կյանքի նման իրավիճակում դեպրեսիայի մեջ չէր ընկնի։ Ես ոչ հարբեցող եմ, ոչ էլ թմրամոլ, որ անջատված լինեմ ու չհասկանամ՝ ինչ է կատարվում, սակայն ես շատ քիչ եմ ապրել նախկին ամուսնուս հետ ու նրանից բաժանվել եմ առանց չարանալու, այդ իսկ պատճառով ինձ համար ավելի հեշտ էր հաղթահարել սթրեսը։ Շատ կարևոր էր նաև, որ այդ փոլում ընտանիքս, ընկերներս կողքիս էին, ու ամեն բան թեթև անցավ։

-Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր նախկին ամուսնու հետ։

-Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, երբ իրար տեսնում ենք, շատ ջերմ ենք։

-Ընկերնե՞ր եք։

-Չէ, ընկերներ չենք, ուղղակի մարդկային նորմալ հարաբերություններ ունենք։

-Ձեր ամուսնալուծությունից հետո շատ խոսակցություններ տարածվեցին՝ կապված Ձեր անձնականի հետ։ Ձեր անունը կապեցին տարբեր մարդկանց հետ։ Հանրային մարդու դեպքում քո նեղ անձնական կյանքը կարող են քննարկել ամեն անկյունում, ինչը նաև նյարդայնացնող է։ Այդ ամենն ազդե՞լ է Ձեր հոգեվիճակի վրա։

-Մինչև հիմա էլ կապում են. իմ անունը կապեցին բոլոր ընկերներիս հետ, անգամ ամաչում եմ դրանից։ Ես ամեն օր հետաքրքիր բաներ եմ իմանում իմ մասին։ Եթե քո մասնագիտությունն այնպիսին է, որ հանրային մարդ ես, ուզես, թե՝ ոչ, լինելու են խոսակցություններ։ Դրանցից փախչելն անիմաստ է։ Սկզբում կարդում էի մեկնաբանությունները, հիմա արդեն չեմ էլ կարդում, քանի որ սովորեցի այդ ամենին։

-Այժմ խոսակցություններ կան, որ Դուք և դերասան Լևս Դավթյանը միասին եք։

-Քիչ առաջ Լևսի հետ էի, գնացել էինք եղբորս տուն՝ հաց ուտելու, հարսս ասում էր, որ իրեն կրկին հարցնում էին՝ մենք միասի՞ն ենք։ Ես էլ ասացի, որ ջանք չթափի հակառակը համոզել, միևնույնն է՝ չհավատացողը չի հավատալու։ Ես ու Լևսը 12 տարվա ընկերներ ենք և կշարունակենք լինել։ Իր ընտանիքն ինձ համար է ընտանիք, իմ ընտանիքը՝ իր։ Ես, Լևսը, Սոնա Մաթևոսյանը, Արսեն Լևոնյանն ու Մոսո Կարապետյանը 5 անբաժան ընկերներ ենք ուսանողական տարիներից։

-Շատերը կարծում են, որ աղջիկն ու տղան չեն կարող ուղղակի ընկերներ լինել։

-Կարող են, վառ օրինակը մեր հինգի ընկերությունն է։ Չեմ հիշում այնպիսի օր, որ մենք քաղաքում լինենք ու չտեսնվենք։ 12 տարի դա պահելը հեշտ չէ։ Իհարկե, նաև վիճում ենք, որովհետև Լևսը բարդ բնավորություն ունի, բայց մեր վեճերն էլ են արդեն ծիծաղելի դարձել։ Վիճում ենք, հետո ծիծաղում։

-Ինչի՞ շուրջ կարող եք վիճել։

-Ամեն ինչի։ Օրինակ՝ Լևսը նեղացկոտ և խանդոտ ընկեր է։ Աստված չանի, ես կամ Սոնան գործնական հանդիպում ունենանք, ու նա ներկա չլինի, կասի՝ նոր ընկերություն եք ձեռք բերել, մեզ մոռացել եք։) Ի դեպ, նա էլ ասում է, որ մենք ենք խանդոտ։) Միգուցե այդպես է. երբ 12 տարի շատ մոտ եք, երևի նաև խանդում եք։

-Խոսակցություններ են պտտվում, որ դուք կոնֆլիկտային հարաբերություններ ունեք Ձեր սիթքոմում նկարահանվող դերասանուհի Մանանա Գևորգյանի հետ՝ հաշվի առնելով, որ և՛ Ձեր, և՛ նրա անունը կապվում է դերասան Էմիլ Գալստյանի հետ, ով հաստատել էր թե՛ Ձեր, թե՛ նրա հետ անձնական հարաբերություններ ունենալը։

-Էմիլն է, ոչինչ, ինքը հետաքրքիր տղա է, գուցե չի էլ հիշել՝ ինչ է ասել։

Ես իմ տեսակով կոնֆլիկտային չեմ։ Մանանայի փոխարեն ոչինչ ասել չեմ կարող, բայց ես Մանանայի հետ ո՛չ կիսելու, ո՛չ չկիսելու, ո՛չ էլ համեմատվելու դաշտ  չեմ գտնում։ Դաշտ պետք է լինի, որտեղ չարանաս, համեմատվես։ Նա աղջիկ է, ում հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Մեր սիթքոմում նեգատիվ հարաբերություն առհասարակ չկա։ Այդ հարցն ինձ էլի են տվել, շատ հետատքրքիր է՝ ում մտքով է նման բան անցել։ Երբ նկարահանումների ժամանակ ես ու Մանանան հանդիպում ենք, շատ ջերմ հարաբերություններ ունենք։

-Սիթքոմից դուրս շփվո՞ւմ եք։

-Եթե ասեմ՝ ընկերուհիներ ենք, սիթքոմից դուրս էլ ենք շփվում, կստեմ, սակայն եթե առիթ լինի, Մանանան ինչ-որ բան խնդրի ինձ, սիրով կօգնեմ, համոզված եմ՝ ինքն էլ ինձ, որովհետև շատ բարի աղջիկ է։ Այսքան ժամանակ որևէ չար, նեգատիվ բան չեմ տեսել նրա կողմից։

-Անաիս, «Խոպանի տեսությունում» ներկայանում եք մի կերպարով, որը շատ նման է հեռուստասերիալում մարմնավորած Ձեր նախկին կերպարին։ Դուք՝ որպես դերասանուհի, Ձեզ բավարարված զգո՞ւմ եք հեռուստատեսությունում, չէի՞ք ցանկանա ներկայանալ կերպարով, որը հնարավորություն կտար հեռուստադիտողներին բացահայտել Ձեզ՝ որպես բազմապլան դերասանուհու։

-Դրա համար գոյություն ունի թատրոն։ Իհարկե, չեմ ժխտի, որ կցանկանայի տարբերվող կերպարով ներկայանալ։ Կարծում եմ՝ ամեն բան դեռ առջևում է։

Երբ ինձ հարցնում են՝ Ան, ինչի՞ նորից այսպիսի կերպարով ներկայացար, կատակում եմ, որ երևի շատ նորաձև աղջկա չգտան, ինձ ընտրեցին։) Չգիտեմ՝ ինչքանով է ստացվում, բայց փորձում եմ «համ ու հոտ» տալ այս կերպարին։ Ես շատ շնորհակալ եմ մեր սիթքոմի ամբողջ անձնակազմին, որովհետև շատ կարևոր է, երբ աշխատում ես պրոֆեսիոնալների հետ։

-Թատրոնում լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն ունե՞ք։

-Այո։ Թատրոնում ունեմ դերեր, որոնք կերտելիս ինքս մեծ բավականություն եմ ստանում։ Ունեմ իրարից շատ տարբերվող կերպարներ՝ ամուսնացած գիժ կնոջից մինչև կատակերգական հերոսուհի։ Թատրոնը հնարավորություն է տալիս գտնելու այն բավարարվածությունը, որը ես չեմ գտել հետուստատեսությունում։ Շնորհակալ եմ թատրոնի այն ռեժիսորներին, ովքեր հավատում են ինձ ու վստահում տարբեր կերպարներ։ Թատրոնում ավելի երկարատև գործունեություն եմ ծավալել, քան հեռուստատեսությունում։ Ցավում եմ, որ այսօր դերասաններին ավելի շատ ճանաչում են սերիալների, քան ներկայացումների միջոցով։

-Այն, ինչ այսօր մատուցվում է էկրաններից, Ձեզ գոհացնո՞ւմ է։

-Կարծում եմ՝ հեռուստադիտողը չի պահանջում ճղճիմ ու շատ էժան մակարդակի պրոդուկտ, մենք հանրությանը տալիս ենք այն, ինչ ուզում ենք տալ։ Եթե տանք բարձր մակարդակ, հանդիսատեսը կգնահատի դա, որովհետև մեր հայ ազգն ունի շատ լավ հանդիսատես ու հեռուստադիտող։ Մենք ունեցել ենք Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան և այլ մեծություներ, որոնց ֆիլմերն ունեցել են հանդիսատեսի լայն զանգված։

Վերջերս կոմերցիոն մի կատակերգություն դիտելու էին գնացել, թեև այնքան պրոֆեսոնալ եմ, որ ինձ թույլ չեմ տա որևէ ներկայացման կամ ֆիլմի կեսից դուրս գալ, չդիմացա, երկրորդ րոպեից դուրս եկա։ Ես ուղղակի ամաչեցի, որ իմ ազգը, որն այսօր նյութապես անապահով է, իր գրպանից գումար է տրամադրել, եկել ֆիլմ դիտելու, ու նրան դա են վաճառել։ Իհարկե, հիմա նաև լավ ֆիլմեր են լինում։ Օրինակ՝ Հայկ Մարությանի վերջին ֆիլմը՝ «Սուպեր մաման», շատ լավն էր։ Նա ոչ թե էժանագին մի բան էր ստեղծել, այլ լավ կատակերգություն, որից մարդիկ կարող են լիցքաթափվել։ Ես ափսոսում ու ամաչում եմ, որ այսօր ինքներս խաբում ենք մեր ազգին, դա թշնամանք է մեր նկատմամբ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank