Մերկելը պատժամիջոցների խստացմամբ Է սպառնացել Մոսկվային
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ամփոփելով G7-ի՝ Բավարիայում կայացած գագաթնաժողովի արդյունքները, հայտարարել Է, որ Մեծ յոթնյակի ղեկավարները դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ խոստացել են խստացնել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները: ԳՖՀ-ի կառավարության ղեկավարի խոսքով՝ դա կարող Է տեղի ունենալ Ուկրաինայի արեւելքում հակամարտության Էսկալացման դեպքում:
«Մենք պատրաստ ենք գնալ դրան, եթե պահանջվի: Ճիշտ Է, մենք չենք ցանկանում խստացնել պատժամիջոցները»,-Մերկելի խոսքը մեջբերել Է ՌԻԱ Նովոստին: Դա հետ մեկտեղ Մերկելը նշել Է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարելի Է լուծել միայն քաղաքական ճանապարհով, խաղաղ կարգավորման հիմքում պետք Է ընկած լինեն Մինսկի հետ պայմանավորվածությունները: Դրան, նրա խոսքով, համաձայն են G7-ի բոլոր ղեկավարները:
Կանցլերը հավելել Է, որ Մեծ յոթնյակը Ռուսաստանի հետ համագործակցության կարիքն ունի միջազգային հակամարտությունների լուծման համար: Սակայն G7-ի ընդլայնում չի պլանավորվում, քանի որ «յոթնյակի» ձեւաչափը լիովին արդարացրել Է իրեն:
Մերկելը հայտարարել Է, որ G7-ի Բավարիայում կայացած գագաթնաժողովը շատ արդյունավետ Էր: «Դա շատ ինտենսիվ, բայց եւ շատ արդյունավետ հանդիպում Էր»,-ասել Է Գերմանիայի ցանցլերը: