«Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպանով
SportԴորտմունդի «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Յարուբե Սիսակոյի ծառայություններով. տեղեկացնում է L'Equpe-ն:
Ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Բելգիայում: Սիսակոն «Զլյուտե -Վարեգեմեի» անցկացրած 25 խաղում հեղինակել է մեկ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
Ֆրանսիական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2016թ-ին: