Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուս խորհրդարանականերն աջակցում են ընդդեմ ցեղասպանության պլատֆորմ ստեղծելու ՀՀ ԱԺ առաջարկին

Society

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովը՝  Ազգային ժողովի փոխնախագահ,  Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 3-ից 7-ը մեկնել է Մոսկվա` մասնակցելու միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 26-րդ նիստին:  Հանձնաժողովի կազմում էին ԱԺ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Վոլոդյա Բադալյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Լևոն Զուրաբյանը, Միքայել Մելքումյանը, Կարեն Բոթոյանը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստի շրջանակներում ՌԴ Պետդումայում հունիսի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ,  որի ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության հարցեր և հատկապես՝ համատեղ հանձնաժողովի դերակատարությունը: Անդրադարձ է եղել Հայաստ անի կողմից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամակցությանը, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության այն հեռանկարներին, որոնք բացվում են միությանն անդամակցելով:

Հայ խորհրդարանականները  շնորհակալություն են հայտնել ռուսաստանցի իրենց գործընկերներին՝  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար, քանի որ ՌԴ Պետդումայից ներկայացուցչական պատվիրակություն էր մասնակցում՝ Պետդումայի փոխնախագահ պարոն Լևիչևի գլխավորությամբ, բացի այդ, մասնակցում էր նաև պատվիրակություն Դաշնության խորհրդի կողմից՝ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գալինա Կարելովայի գլխավորությամբ, ընդհանուր պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտին ը:  Այդ մասին խոսվել է նաև Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Եվգենի Բուշմինի հետ հանդիպման ժամանակ: 

Պատվիրակության անդամներ Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Միքայել Մելքումյանը արծարծել են մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործընթացների, միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումների շուրջ, հայ խորհրդարանականները բարձրացրել են հարցեր, որոնք վերաբերում էին երկուստեք համագործակցությանը, այդ թվում՝ զենքի վաճառքին, տրանսպորտային հաղորդակցության և այլ խնդիրներին:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստը շարունակվել է հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սախա (Յակուտիա) Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում, որտեղ համատեղ հանձնաժողովը հանդիպում է ունեցել Սախա (Յակուտիայի) Հանրապետության Նախագահ Եգոր Բորիսովի հետ:

Նիստը վարել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի  միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Դաշնային կազմավորումների, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման  և Հյուսիսի գործերով կոմիտեի անդամ Նիկոլայ Ռիժկովը, հայկական կողմից` Միջխորհրդարանական հանձնաժողովի  համանախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ  Հերմինե Նաղդալյանը:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական և ռուսական կողմերի անդամներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Սախա (Յակուտիա) Հանրապետության տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Յակուտիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում էր «Ժողովուրդների եղբայրությունը Մեծ Հաղթանակի գրավականն է» հարցը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում  հաղթանակի 70-ամյակին:

Նիստը ողջույնի խոսքով բացել է հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ տալով Յակուտիա միջխորհրդարանական հանձնաժողովի այցելության գնահատականը:

Հայկական կողմից ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը։ Նա ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը` վստահություն հայտնելով, որ դրա արդյունքները հետագայում ևս ամրապնդելու են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը՝ ընդգրկելով երկուստեք էական նշանակություն ունեցող հարցերի ավելի լայն շրջանակ։

Գնահատելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նշանակությունը և ներկայացնելով նրա արժեքը արդի հանրության համար` հատկապես որպես նախազգուշացում այսօր վերածնվող պատերազմների և ագրեսիայի, ահաբեկչության տարբեր ձևերի, անհատի ազատությունների և ապրելու գլխավոր իրավունքի դեմ ուղղված գործողությունների դեմ՝ Հերմինե Նաղդալյանը անցում է կատարել դեպի տարվա մյուս գլխավոր բովանդակությանը՝ տալով Եվրասիական տնտեսական միության կազմավորման և Հայաստանի՝ 170 միլիոնանոց այդ կառույցի մեջ այս տարի մտնելու սկզբունքային գնահատականը։

«Այսօրվա դրությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված է մեծ պայմանագրաիրավական հիմք, որը գործնականում ընդգրկում է համագործակցության բոլոր  ոլորտները։ Քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական, տարածաշրջանային և մշակութային-հումանիտար ոլորտներում  համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ։ Միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մասը, ինչը մեր երկիրը ավելի գրավիչ է դարձնում ներդրումների և խոշ որ երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար։ Վստահ ենք, որ  Եվրասիական տնտեսական միությունն այն հարթակն է, որը պայմաններ կապահովի  նրա անդամ երկրների կայուն տնտեսական աճի  և համաշխարհային շուկայում նրանց մրցունակության բարձրացման համար»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:

Նա ընդգծել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի կարևոր դերը երկու երկրների կապերի ամրապնդման գործում: 

ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնի խոսքը հրապարակել է Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը։ Պետական Դումայի խոսնակը Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության օրախնդիր հարցերի շուրջ ուղղակի երկխոսությունը, գլոբալ հիմնախնդիրների համատեղ քննարկումը,  ամենաբարդ խնդիրների լուծման ստույգ ճանապարհն է:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Յակուտիայի Պետական Ժողովի  (Իլ Թումեն) նախագահի տեղակալ  Օլգա Բալաբանովան։

«Հայերը Հայրենական Մեծ պատերազմում» զեկուցմամբ հանդես եկավ  Հերմինե Նաղդալյանը, ով, կարևորելով Հայրենական մեծ պատերազմի դերն ու նշանակությունը` անթույլատրելի համարեց այդ Մեծ հաղթանակի նսեմացումը։

«Ֆաշիզմը, նացիզմը, այլատյացությունը բացարձակապես անթույլատրելի պետք է լինեն։ Այսօր աշխարհը գնում է մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծման ճանապարհով»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Զեկույցներին հաջորդել են քննարկումներ, որին մասնակցել են՝ հայկական կողմից՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Հայկ Բաբուխանյանը, Վոլոդյա Բադալյանը,  հարցեր ուղղվել են զեկուցողներին, որից հետո քննարկման արդյունքները Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովը ընդունել է ի գիտություն։

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները շարունակվել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Յակուտսկի հումանիտար հետազոտությունների և Հյուսիսի փոքրաթիվ ժողովուրդների ուսումնասիրման ինստիտուտի հանդիսությունների դահլիճում կազմակերպված «Պատմության դասերը ժողովուրդների ճակատագրում. Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը»  կլոր սեղանի շրջանակներում: Դահլիճի նախասրահում կազմակերպվել էր նաև ցուցահանդես ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կլոր սեղանի ընթացքում  ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ զեկույցով: Նա ներկայացրել է Հայոց մեծ եղեռնի եղելությունը և դրա տեղը մարդկության դեմ կատարված հանցագործությունների շարքում՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ։

«20-րդ դարի ողջ պատմությունն ապացուցեց, որ ցեղասպանության ժխտումը նրա շարունակության հիմքն է դառնում և հանգեցնում  նման հանցագործությունների կրկնությունների։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության չդատապարտումը անպատժելիության զգացում ծնեց, որը ազատ արձակեց նացիստների ձեռքերը՝ իրականացնելու Հոլոքոստը։  Նույնը հետագայում արձանագրվեց Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններն իրականացրած հանցագործների կողմից»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի հզոր արձագանքներին Հայաստանում և միջազգային հանրության մոտ` Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ շուրջ 100 տարվա միջազգային լռությունից հետո հայերը զգացին քաղաքակիրթ աշխարհի սատարումը։ «Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այն փաստը, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություն՝ դեռևս 1995 թվականից: Իսկ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ի հանդիսությունների ժամանակ Հայաստանում էր՝ հայ ժողովրդի կողքին և ելույթ ունեցավ` խստորեն դատապարտելով այս մեծագույն հանցագործությունը։

Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների նման մանրամասն ներկայացումը որոշակի նորություն էր Ծայր Հյուսիսի ազգաբնակչության և քաղաքական շրջանակների համար և ունեցավ պատշաճ արձագանք մասնակիցների շրջանում։ Այն ամրապնդեց տեղի բավականին հոծ հայկական համայնքի ազգային ինքնագիտակցությունը և կապը հայրենիքի հետ»,-նկատել է Նաղդալյանը։

Նա Հայոց ցեղասպանության դասերը հստակորեն կապել է այսօրվա համամարդկային խնդիրների հետ` շարունակաբար շեշտելով այն իրավիճակը, որ անտեսումը հանգեցնում է այս ոճրագործության նորանոր դրսևորումների։ «Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, հատուկ պատասխանատվություն ենք զգում  ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դրա դրսևորումների դեմ պայքարի գործընթացում՝ հանուն ցեղասպանություն տարած ժողովուրդների իրավունքների և պատմական ճշմարտության վերականգնման։ Ցեղասպանությունների կանխարգելո ւմը նպատակ է, որին պետք է ձգտի ողջ քաղաքակիրթ մարդկությունը  Այս շեշտադրումները ավելի քան արդիական են հնչում այսօր՝ շարունակվող և նոր թափ ստացող մարդկային վայրագությունների խորապատկերի վրա»,-ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

Ելնելով այս գործընթացում խորհրդարանների  առանձնահատուկ դերի գնահատումից՝ Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է ՀՀ ԱԺ-ի առաջարկը՝ ստեղծելու  միջազգային համագործության պլատֆորմ՝ «Խորհրդարանականները ընդդեմ  ցեղասպանության»  կարգախոսով։

«21-րդ դարը պետք է զերծ լինի մարդկության դեմ հանցագործություններից և ցեղասպանություններից: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում միջազգային խորհրդարանական ամբիոնը կդառնա համագործակցության և մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի հիմնահարթակ՝ հանուն մարդու իրավունքների և մարդկային համընդհանուր արժեքների, հանուն ապահով և հաստատուն զարգացման, հանուն կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղարարական նախաձեռնությունների և հասարակությունների ու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման և պահպանման»,- ամփոփել է զեկուցողը։ 

Կլոր սեղանի շրջանակներում ելույթներով հանդես են եկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ռուսական կողմից՝  Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, սենատորներ՝ Իգոր Չերնիշենկոն, Ռաֆաիլ Զինուրովը, Պետդումայի անդամ Բորիս Ռեզնիկը  և այլոք, ովքեր աջակցություն են հայտնել ՀՀ ԱԺ-ի նախաձեռնությանը:

Հայ և ռուս խորհրդարանականները մասնակցել են Յակուտսկում հայկական համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների, այդ թվում՝ այցելել են հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, մասնակցել մշակութային կրթական կենտրոնի հանդիսավոր բացմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ քսանյոթերորդ նիստը նվիրված է լինելու  «Ռուս-հայկական մշակույթային համագործակցության զարգացումը» թեմայի քննարկմանը։ Որոշում է ընդունվել Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետությունում։

 

 

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments