SmartRing կոչվող նոր մատանիները հաղորդում են բջջայինի ծանուցումների մասին՝ ցնցվելով մատի վրա: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Օգտագործողները կարող են կարդալ կարճ հաղորդագրության տեքստեր և ղեկավարել թե ինչ ծանուցումներ հաղորդվեն իրեն: Կալիֆոռնիայում հիմնված Mota ընկերությունը առաջիններից է, որ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաներին պատկանող այս մատանին, որը կարող է հաղորդել, որ ունեք Facebook-յան ծանուցում կամ էլ կկարողանաք կարդալ հենց նոր ստացած կարճ հաղորդագրությունը:
Այն միացվում է բջջայինին՝ Android կամ iPhone և փոխանակում է տեղեկատվությունը բջջայինի հետ: SmartRIng-ը կարող է ասել թե ով է զանգահարում և օգտատերը կարող է փոխել մատանու պարամետրները՝ նշանակելով թե որ զանգահարողին մատանին ինչ գույնով ցուցադրի: