Օդեսայի միլիցիան կգլխավորի Վրաստանի ՆԳ նախարարության նախկին փոխնախարարը
International newsՕդեսայի մարզում Ուկրաինայի ՆԳ նախարարության գլխավոր վարչության պետ Է նշանակվելու Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Գիա Լորդքիփանիձեն: Այդ մասին հաղորդել Է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով մարզի իրավապահ մարմինների մի աղբյուրի:
Լորդքիփանիձեն Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Է աշխատել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք:
Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն Է տրամադրել Սահակաշվիլիին, հրամանագիր Է ստորագրել նրան Օդեսայի նահանգապետ նշանակելու մասին եւ անձամբ Օդեսայում նրան ներկայացրել Է տեղի պաշտոնյաներին: