Սիրիական բանակը Հասաքեի նահանգում գյուղեր է ազատագրել
International newsՍիրիական բանակի ստորաբաժանումներից մեկն ազգային պաշտպանական ջոկատների հետ վերահսկողություն են հաստատել Հասաքեի նահանգի Ալիա և Ուատուատիա գյուղերի վրա` ոչնչացնելով «Իսլամական պետության» մեծ թվով ահաբեկիչների:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ԻՊ-ին մեծ վնասներ են հասցրել են նաև սիրիական օդային ուժերը` ռմբակոծելով նրանց հավաքատեղիները և թաքստոցները:
Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում ամբողջովին ազատագրել է ալ Համրա-ալ Կասիր անցումը, որը կապում էր սիրիական Կալամունի շրջանի Ֆլիտա գյուղաքաղաքը լիբանանյան Արսալ գյուղաքաղաքի հետ: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել ու վիրավորվել: Ալ Համրա-ալ Կասիր անցումը կարևոր նշանակություն ուներ խմբավորման տարածման համար:
Ավելի վաղ բանակը «Հըզբոլլահի» հետ վերահսկողություն էր հաստատել Ֆլիտայի բարձունքների վրա ծայրահեղական խմբավորումների հետ թեժ բախումներից հետո: