Բլատերը ցանկություն չի հայտնել հեռանալու ՄՕԿ-ի կազմից
SportՖԻՖԱ-ի դեռևս գործող նախագահ Յոզեֆ Բլատերը ցանկություն չի հայտնել լքել Միջազգային օլիմպիական կոմիտեն: Շվեյցարական Լոզան քաղաքում կայացած ՄՕԿ-ի գործադիր մարմնի նիստին ներկա չի եղել Բլատերը: «Պարոն Բլատերը մեզ զգուշացրել էր, որ զբաղվածության պատճառով ներկա չի լինելու նիստին: Սակայն նա միակը չի, ով այսօր բացակայում է: ՄՕԿ-ը իրավունք չունի խորհուրդներ տալու ՖԻՖԱ-ին, սակայն կարող եմ հիեցնել` 15 տարի առաջ մենք էլ նման խնդրի բախվեցինք: Այդ ժամանակ մենք փոփոխությունների դիմեցին»,-նման հայտարություն է արել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Оրեր առաջ վերընտրված ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հեռանում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից: Բլատերը հրաժարականի դիմում կներկայացնի ՖԻՖԱ-ի արտահերթ հրավիրված կոնգրեսի ժամանակ մինչև դեկտեմբեր:
Նա արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այս անգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմո ւկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և ձայներ գնելու, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների: