ԱԺ քառօրյա. պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. ՈՒՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրը:Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարիկված հարցերը:
Հունիսի 8-ի նիստում խորհրդարանը քննարկեց և ի գիտություն ընդունեց ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թևան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ժամը 17:00-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով: