Սիրիական կառավարական ուժերը զգալի վնաս են հասցրել ծայրահեղական խմբավորումներին
International newsՍիրիական օդային ուժերն Իդլիբի նահանգում ռմբակոծել են «Ջեյշ ալ Ֆաթհ» ծայրահեղական խմբավորման թաքստոցները:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Մարջ, Բալշուն գյուղերի և Արհա քաղաքի ռմբակոծության հետևանքով խմբավորման ղեկավարներ են սպանվել, ոչնչացվել են տարբեր տեսակի զենքեր:
Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Կալամունի շրջանի Խաշիա հովտի և Շաբա Շարֆ բնակավայրի վրա` ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման վերջին թաքստոցները:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Կունեյտրայի Այն ալ Բուսան գյուղում ահաբեկչական խմբավորման թաքստոց է ոչնչացվել: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Տասնյակ ահաբեկիչներ էլ սպանվել են Հալեպում և մերձակա գյուղերում: Ալ Լիրմուն, Բանի Զեյդ, Շաար, Սալահ ադ Դին, Ուադիհի, Բաբ ալ Հադիդ, Կադի Ասքար, Բուսթան ալ Բաշա, Հուլուանիա շրջաններում «Ջաբհա ան Նուսրա»-ն զգալի կորուստներ է կրել: Սիրիական օդային ուժերը նաև ռմբակոծել են Ռազմաօդային պաշտպանության ակադեմիայի մերձակայքում գտնվող ահաբեկիչների դիրքերը:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրումվերականգնել կայունությունն ու անվտանգությունը: