ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ աշխարհազորայինների դեմ մղած պատերազմում Ուկրաինայի բանակը կրել մեծ վնաս ու կորուստ: Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեի Լիսենկոն հինգշաբթի օրն ասել է, որ Ուկրաինայի արևելքում այդ երկրի բանակի ու ընդդիմության միջև բախումներ ստեղծվելուց ի վեր սպանվել են 837 ուկրաինացի զինվորական և 3044-ն էլ վիրավորվել են: Ի դեպ ընդդիմության ղեկավարներից մեկը հայտարարելով այն մասին, թե սպանվել կամ վիրավորվել են Ուկրաինայի բանակի ավելի քան 3600 զինծառայողներ, տեղեկացրել է, որ ընդդիմության միջոցով ոչնչացվել են Ուկրաինայի բանակին պատկանող 200 հրասայլեր և 480 զրահապատ ինքնագնացներ: Ընդդիմության այդ ավագ հրամանատարի հայտարարության համաձայն ընդդիմության ձեռքն են անցել 190 հրթիռային համակարգեր, 750 բեռնավտոներ և 76 զինապահեստներ: