Բուֆֆոնը կարող է Մեսսիի հետ պայքարել «Ոսկե գնդակի» համար. Կրույֆ
Sport«Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրույֆը կարծում է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է Լիոնել Մեսսիի հետ պայքարել «Ոսկե գնդակի» համար, որը շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին:
-Մեսսին շատ լավ է խաղում, բայց «Ոսկե գնդակը» շնորհվում է տարվա արդյունքներով, այնպես որ` Բուֆֆոնը կարող է Մեսսիի հետ պայքարել այդ մրցանակի համար: Ջիջին արդեն երկար տարիներ բարձր մակարդակով է հանդես գալիս: Առհասարակ «Յուվենտուսում» լավ ֆուտբոլիստների պակաս չկա` Պիրլո, Վիդալ, Պոգբա, Մորատա: Ես բարձր եմ գնահատում «Յուվենտուսի» գործունեությունը,-Կրույֆի խոսքը մեջբերված է «Tuttosport»-ից:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին 4 անգամ արժանացել է «Ոսկե գնդակը», իսկ Բուֆֆոնը նման պատվի չի արժանացել: