Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանեց ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը
International newsՄեծ Բրիտանիայի խորհրդարանը 544 ձայնով պաշտպանել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը, դեմ է քվեարկել 53 պատգամավոր: Հանրաքվեն պետք է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը, տեղեկացնում է BBC-ը:
Պահպանողականները եւ լեյբորիստները քվեարկել են հանրաքվեի օգտին, իսկ շոտլանդացի ազգայնականները՝ դրա դեմ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդն ասել է, որ ԵՄ-ն անճանաչելիության աստիճան փոխվել է այն ժամանակվանից, երբ երկիրը 1975 թվականին հանրաքվե անցկացրեց դրան միանալու շուրջ:
Նա նշել է, որ նոր պայմանագրերը փոխել են ԵՄ-ի բնույթը, կլանել նրա անդամների դեմոկրատական լիազորությունները:
Վարչապետ Դեւիդ Քեմերոնը փորձում է Եվրոպայի ղեկավարների հետ Եվրամիության բարեփոխման շուրջ համաձայնության հասնել նախքան հանրաքվեի անցկացումը: