«Սպարտակ»-ի նոր մարզիչ Ալենիչևն ակումբի հետ ստորագրել է պայմանագիրը
SportՄոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Դմիտրի Ալենիչևը, ով ստորագրել է երկու տարվա պայմանագիր: 42-ամյա ռուս մարզչի պայմանագրը կարող է երկարեցվել ևս մեկով: Ալենիչևի օգնականը «Սպարտակ»-ում կլինի Դմիտրի Անանկոն, ով մարզչի հետ աշխատել է Տուլայի «Արսենալ»-ում, ինչպես նաև Եգոր Տիտովը:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ալենիչևն իր ֆուտբոլային կարիերային ընթացքում 1994 -1998 թվականներին, ինչպես նաև 2004-2006 թթ. խաղացել է «Սպարտակ»-ում: 1997 թվականին նա ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նա «Արսենալ»-ը գլխավորում է 2011 թվականից: